Այսօր 07.05.2024

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 23 » ԿԱՐՈՏ
15:43
ԿԱՐՈՏ

Գուցե այս օրը ես միշտ կհիշեմ,
Գուցե և այսօր այն կմոռանամ
Երազի պես ջերմ այդ մեծ սերը
Գուցե ես կյանքում միշտ էլ կհիշեմ,
Ջերմ կփայփայեմ ու կգուրգուրեմ:
ԵՎ գուցե մի օր դու ինձ մոռանաս,
ԵՎ գուցե երբեք ինձ չմոռանաս,
Բայց էլ քո կյանքում գուցե չլինեմ,
Բայց քո սրտի մեջ մեծ կարոտ լինեմ:
ՈՒ ամեն անգամ զույգեր տեսնելուց,
Իմ հանդեպ տածած սերդ կհիշես,
Կհիշես ցավով,անգամ կարոտով,
Անհույս սպասումով,սրտի թրթիռով:
Կյանքը հեքիաթ է դղյակում բացված,
Ծաղիկների անուշ բույրով պարուպված,
Այժմ հեքիաթում ես եմ սավառնում,
Կանաչ դաշտերով ես եմ թռչկոտում:
Երազները մարդուն հավերժ են մնում,
ՈՒ նրանք երբեք,երբեք չեն լքում,
Անգամ, երբ գնում նորից են գալիս,
ՈՒ մեզ ջերմ հույսեր նվեր են տալիս:
Գուցե մի օր էլ ես քո երազում,
Կգամ աննկատ,ես մեղմ ժպիտով,
Դու ինձ կտեսնես գեթ վերջին անգամ,
Ես կանհետանամ ինչպես մի երազ,
Մի վերջին անգամ,քեզ նվիրելով,
Քնքուշ մի ժպիտ սիրո հուշերից:
Այդժամ միայնակ քո սրտի խորքից,
Անցյալը կրկրն քեզ նոր հյուր կգա,
ՈՒ կարոտ հուշեր քեզ միայն կտա,
Գուցե այդ պահին քո սիրո ծովը
Փոթորկուն ձայնով կխոսա քո հետ,
ԵՎ քեզ կասի այն,ինչը չի ասել,
Ինչի մասին,որ երկար ե լռել:
Այդժամ իմ հոգի դու լուռ միայնակ
Քո խենթ հոգու հետ կռիվ կբռնես,
Սիրո կրակը դու ուժգին կայրես,
Բայց էլ չեմ լինի ես քո անցյալը,
Քո ջերմ հուշերի միայնակ անցորդը,
Բայց էլ չի լինի քեզ ջերմ սիրողը,
ՈՒ քո կարոտից լուռ խենթացողը:
ՈՒ այդ պահին դու մի մեծ ցավ կզգաս,
Այդ ցավը հոգիս ծանոթ կթվա,
ԵՎ դու կգիտակցես,որ քո անցյալում,
Այդ նույն մեծ ցավը,ինձ ես պատճառել....

Marine Harutunyan ' Kapan

Կից նյութեր: Նկարը 1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 808 | Ավելացրեց: karapetyanmushex | - Վարկանիշ -: 5.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]