Կախարդական քո աչքերում,
Հավերժական սեր է ապրում,
Պայծառ ու ջինջ քո հայացքում,
Երջանկության փայլ է շողում,
Ազնիվ ու ջերմ սրտիդ խորքում,
Մեծ բարության բոց է այրվում:
Թող քո սրտում սեր բնակվի,
Քո աչքերում փայլ առկայծի,
Իսկ հայացքում ժպիտ բացվի:
Քո ժպիտը,թող սիրտ գերի,
Քո աչքերը հոգի այրեն,
Քո խոսքերը սիրտ ջերմացնեն,
ՈՒ ամենուր թող սեր սփռեն:
ՈՒզում եմ, որ քո աչքերում,
Տխրությունը բյուն չհյուսի,
ՈՒզում եմ,որ քո հայացքում,
Պայծառ ժպիտ լոկ թևածի,
ՈՒ երջանկություն քո մեջ ապրի:
|
Գուցե այս օրը ես միշտ կհիշեմ,
Գուցե և այսօր այն կմոռանամ
Երազի պես ջերմ այդ մեծ սերը
Գուցե ես կյանքում միշտ էլ կհիշեմ,
Ջերմ կփայփայեմ ու կգուրգուրեմ:
ԵՎ գուցե մի օր դու ինձ մոռանաս,
ԵՎ գուցե երբեք ինձ չմոռանաս,
Բայց էլ քո կյանքում գուցե չլինեմ,
Բայց քո սրտի մեջ մեծ կարոտ լինեմ:
ՈՒ ամեն անգամ զույգեր տեսնելուց,
Իմ հանդեպ տածած սերդ կհիշես,
Կհիշես ցավով,անգամ կարոտով,
Անհույս սպասումով,սրտի թրթիռով:
Կյանքը
...
Ավելին կարդալ »
|
|