Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի նոր սերնդի iPhone սմարտֆոնը, որը սեպտեմբերի 21-ից վաճառքի կհանվի ամերիկյան շուկայում:
iMore պարբերականի տվյալներով Apple-ը նոր iPhone-ի նախնական պատվերներ կսկսի ընդունել սարքի մասին տրվելիք հայտարարության հետ միեւնույն օրը: Վերջին ժամանակների Apple ապրանքանիշով բոլոր արտադրանքները ԱՄՆ-ի հետ մեկտեղ բաց են թողնվել նաեւ այլ երկրների` Ճապոնիայի,Ավստալիայի եւ եվրոպական այլ երկրների շուկաներում: Կարելի է սպասել, որ iPhone –ի նոր թողարկումը բացառություն չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստին:
Բացթողման երկրորդ ալիքը, որը կընդարձակի նոր սերնդի iPhone-ի վաճառքի աշխարհագրությունը, պետք է տեղի ունենան հոկտեմբերի սկզբին:
iPhone-ի մոտակա թարմացման ապացույց է հանդիսացել զեղչերը, որոնք ԱՄՆ-ում բջջային օպերատորները նախատեսել են iPhone 4S պայմանագրով գնելու դեպքում:
Սպասվում է, որ iPhone-ի նոր մոդելը էապես կտարբերվի նախկին երկու սերունդների սարքերից: Մասնավորապես սմարտֆոնը կարող է մինչեւ 4 դյույմ անկյունագծով բացել էկրանը, ունի մետաղական միատարր կորպուս:
Apple-ը iPhone-ի առաջին մոդելը բաց է թողել 2007 թ-ին, որից հետո ընկերությունը վաճառել է այդ սմարթֆոնների տարբեր սերունդների ավելի քան 244 միլիոն օրինակ:
Աղբյուր` news.am