Այսօր 08.02.2025

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 4 » Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթողը Վրաստանն է
11:44
Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթողը Վրաստանն է

Մանկական Եվրատեսիլ» քվեարկությունն ավարտվեց: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Վրաստանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող խումբը` Candy-ն իր Candy Music երգով: 

Երգի երաժշտության հեղինակը հայտնի երգահան Գեորգի Կուխիանիձեն է, խոսքերի հեղինակը` Candy-ն:

Խումբը բաղկացած է 5 աղջիկներկից` Իրինա, Աննա, Մարիամ, Գվանցա, Իռա:

Համերգից անմիջապես հետո հաղթող խումբը հանդիպեց լրագրողների հետ:
Հետաքրքիր է, որ հաղթանակը համընկավ խմբի աղջիկներից մեկի` Իռայի ծննդյան օրվա հետ ու ինչպես հայտնեցին լրագրողների հետ հանդիպմանը, ասուլիսից անմիջապես հետո աղջիկները պետք է գնան նշելու ծննդյան օրը:
Անչափ հուզված Candy խմբի անդամները չէին կարողանում թաքցնել ուրախության արցունքները:

Նշենք, որ խմբի աղջիկներից մեկը` Աննա Խանչալյանը հայուհի է, ով իր խոսքում հայերն ասաց, որ շատ ուրախ է հաղթանակի ու երջանիկ` հայ լինելու համար:

«Ես ուրախ եմ, որ հաղթեցինք Հայաստանում` իմ երկրորդ հայրենիքում»,- հուզված ասաց փոքրիկ երգչուհին:

Ա. Խանչալյանը ծնվել է Թբիլիսիում, նա 15 տարեկան է: 2002-ից մինչ օրս սովորում է Զաքարիա Պալիաչիշվիլիի անվան կոնտրոնական երաժշտական դպորցի ջութակի բշնում և Թբիլիսիի համար 2 երաժշտական դպրոցի դասական վոկալ բաժնում:

Տեսանյութ 1 


Տեսանյութ 2

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1042 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]