Google Maps-ը տույլ կտա շենքերի պատուհաներից ներս նայել
Google-ում բացվել է մի նոր ու հետաքրքիր ծառայություն՝ Business Photos, որը թույլ է տալիս օգտագործողներին «մտնել» տարբեր ընկերությունների շենքերն ու դիտել դրանք ներսից: Այս մասին ընկերության ներկայացուցիչ Մարիսա Մեյերը հայտարարել է Սան-Ֆրանցիսկոյում կայացած Social-Loco կոնֆերանսի ժամանակ:
Մեյերի խոսքով՝ ընկերությունները կարող են ներկայացնել իրենց գրասենյակների նկարները, որոնք կվերածվեն 360 աստիճան տարածական պատկերների ու կտեղադրվեն Google Maps-ում:
Նոր ծառայության հասցեն է՝
(http://maps.google.com/businessphotos/) ծառայությունը կարող է օգտակար լինել ռեստորանների և ժամանցի տարբեր վայրերի համար: Մեյերսի փոխանցմամբ՝ Google Business Photos-ը շուտով կգործարկվի ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, իսկ հետագայում՝ աստիճանաբար բոլոր երկրներում: