Այսօր 07.05.2024

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24 » Աստղագուշակ հունիսի 24-ի համար 24.06.2014
00:34
Աստղագուշակ հունիսի 24-ի համար 24.06.2014

Խոյ. Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեր են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել: Ավաղ, այսօր աստղերը ձեզ հեշտ հաղթանակներ չեն խոստանում: Ձգտեք խուսափել չպլանավորված ծախսերից, մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր:
Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Սակայն մինչև վերսկսելը պետք է հասկանալ’ արդյոք դա ձեզ պետք է:

Ցուլ.  Ձեզ համար դժվար է լինելու` սա այն օրերից է, երբ ձեր սպասելիքները ոչ միայն չեն արդարանում, այլև անվերջ հանդիպում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: ճիշտ է, դուք սրտին մոտ չեք ընդունում ծագող խնդիրները և ճիշտ եք անում, իսկ լավատեսությունն ու լավ տրամադրությունն էլ օգնում են հաղթահարել բարդությունները:Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության:

Երկվորյակներ. Բավական միապաղաղ, լարումներից և ծանրաբեռնվածությունից զերծ օր է: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար:
Ներդաշնակ են ընթանում ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դևանից դուք ձեզ շատ լավ եք զգում: Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան:

Խեցգետին. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին:Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգի տակ եք: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք: Երեկոն ձեզ հաճելի անակնկալներ կբերի, ինչը կստիպի վերանայել մի շարք արժեքներ:

 Առյուծ.  Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և` մի մարդու ետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Կույս. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, սակայն չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է:
Կարելի է գնումներ անել, այդ թվում’ խոշոր: Այսօր շափից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել: Փոխարենը լավ կանցնեն ընտանեկան շփումները:

Կշեռք.  Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:

Կարիճ. Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի  խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք; Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:

Աղեղնավոր. Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են :
Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սրտանց սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ’ ներդաշնակ:

Այծեղջյուր.  Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:
Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը մեծապես կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Ջրհոս. Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքի վրա: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք’ այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:
Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Ձկներ. Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և չեք կրկնի թույլ տված սխալները; Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը: Օրը հարմար չէ գնումների համար` դուք հակված եք փողը դատարկ բաների վրա ծախսելու:

 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 1641 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]