70-Ամյա թոշակառու տատիկը, որ խանութից գողացել էր 2 պանրիկ, սրտի նոպա ունեցավ, երբ մուտքի մոտ նրան բռնեցին հսկիչները: Տատիկը մահացավ հենց սուպերմարկետում, երբ իր չնչին թոշակի պատճառով որոշել էր մի քիչ սնունդ թռցնել: Հացի հետևից խանութ գալով, տատիկը չդիմանալով գայթակղությանը, արագ շարժումներով գրպանը խոթեց շոկոլադապատ պանրիկները (յուրաքանչյուրը` 5 ռ): Երբ դրամարկղի մոտ աշխատեցին սկաներները, ու տատիկին մոտեցան համազգեստավոր 2 անձ, տատիկը վախեցավ ու կորցրեց գիտակցությունը: Պահապաններն իսկույն շտապօգնություն կանչեցին, սակայն մինչև բժիշկների ժամանումը` տատիկը մահացավ սրտի նոպայից: