1876 թվականին Ֆիլադելֆիայի համաշխարհային ցուցահանդեսում ամերիկացի գիտնական Ալեքսանդր Բելն առաջին անգամ ներկայացրեց իր ապարատը, որը ստացավ «телефон» անվանումը: Այն կազմված է հունական երկու բառերից՝ «теле» («հեռու») и «фоно» («հնչյուն»):
Բելի հայտնագործությունը սենսացիա դարձավ այն բանից հետո, երբ ցուցահանդեսի պատվավոր հյուր, բրազիլացի կայսր Պեդրո II-ը ձեռքը վերցրեց լսափողն ու լսելով՝ սրահի մյուս կողմում գտնվող գյուտարարի ձայնը, զարմանքից ձեռքից գցեց խոսափողը:
Սկբնական շրջանում հեռախոսով հնարավոր է եղել խոսել առավելագույնը 250 մետր հեռավորության վրա: Այնուհետև քննարկումներ սկսեցին այն մասին, թե ինչպես միմյանց դիմեն զանգահարողն ու պատասխանողը:
Անձամբ Բելն առաջարկել է «Аhoy»՝«Էյ» տարբերակը: Նման կերպ նավերի հանդիպման ժամանակ միմյանց ողջունում էին անգլախոս նավաստիները: Բելի հայտնի գործընկեր Թոմաս Էդիսոնը, որը մեծ ներդրում ունի հեռախոսի զարգացման գործում, շուտով առաջարկեց այլընտրանքային տարբերակ:
1877 թվականի օգոստոսի 15-ին, Փիթսբուրգի հեռագրային ընկերության ղեկավարի հետ հեռախոսի կիրառման հեռանկարների նամակագրային քննարկումների ժամանակ Էդիսոնն առաջարկեց շփման «Нello» ձևը, որը նշանակում է «Ողջույն»: Ռուսաստանում այն անմիջապես փոխվեց «Алло»-ի: