Այսօր 19.05.2024

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 16 » Գագիկ Ծառուկյանը խիստ նեղացել է վարչապետից
17:58
Գագիկ Ծառուկյանը խիստ նեղացել է վարչապետից

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողով չի գնա, քանի դեռ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է:

«Ասում են` նրա հետ ՀՀ կառավարության ծրագրի շուրջ համաձայնության հանդիպմանը ՀՀ վարչապետն իրեն շատ վերամբարձ է պահել, ինչն` ի խորոց սրտի, վիրավորել է Գագիկ Ծառուկյանին: Իսկ պատճառն` ասում են, իրականում ԲՀԿ-ական, փաստացի` անկուսակցական Հրաչյա Ռոստոմյանին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար նշանակելու ծառուկյանական պարտադրանքն է, ինչն էլ` պատճառ է հանդիսացել, որ տիգրանսարգսյանական թեւի ՀՀԿ-ական ԱԺ էքս նախագահ Սամվել Նիկոյանը մնա պարզապես շարքային ԱԺ պատգամավոր:

Եթե դեպքերն այդպես չդասավորվեին, ապա` պարզվում է, ՀՀԿ-ական այնժամ ԱԺ պատգամավոր Չոռնի` Գագիկ Բեգլարյանը պիտի լիներ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, իսկ Սամվել Նիկոյանը` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար»,- գրում է թերթը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 2336 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]