Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ
Գիտնականները Էքս-ան-Պրովանս քաղաքի մոտ տեղի ունեցած պեղումների ժամանակ հայտնաբերել են նախկինում անհայտ դինոզավրի մի կմախք, որը Երկրի վրա ապրել է 75 մլն տարի առաջ` հայտնում է 1in.am-ը:
«Մեզ հաջողվել է վերականգնել կենդանու կմախքի 70%-ը: Պակասում է միայն գանգը, սակայն մենք կարող ենք վերականգնել դինոզավրի արտաքին տեսքը»,- այս մասին հաղորդել է գիտնականների խմբի ղեկավար Ժերալդինա Գարսիան:
Գիտնականներն իրենց գտածոն անվանել են Ատցինգանոզավր: Արտաքին տեսքով այն նման է Մադյարոզավրին: Ատցինգանոզավրը սնվել է բուսականությամբ, ունեցել է մեծ մարմին և երկար վիզ, որի երկարությունը եղել է մոտ 12 մետր: