Ֆիթնեսը տարեցներին պաշտպանում է սրտի հիվանդություններից
Բրիտանական նոր հետազոտությունն ապացուցել է, որ ֆիզիկական ցանկացած ծանրաբեռնվածություն նույնիսկ 50-ից բարձր տարիքում ունակ է կրճատել սրտային հիվանդությունների զարգացումը: Շաբաթական ընդամենը 2 ժամ թեթև վարժությունները ճնշում են օրգանիզմում բորբոքումների զարգացումը, որոնք էլ սրտի հիվանդությունների հիմնական պատճառն են:
Սա նշանակում է, որ նույնիսկ միջին տարիքի մարդիկ, ովքեր երբեք ուշադրություն չեն դարձրել իրենց ֆիզիկական վիճակին, կարող են ամեն ինչ շտկել, եթե ակտիվ կյանքին մի քիչ ավելի ժամանակ հատկացնեն: Ընդ որում, պարտադիր չէ` դրանք լինեն ֆիթնես-վարժություններ կամ աշխատանք մարզասրահում:
Լիովին բավարար է զբաղվել այնպիսի օգտակար բաներով, ինչպիսին այգեպանությունը, ոտքով զբոսանքը կամ ցանկացած սիրած գործով զբաղվելը, ցանկալի է` ակտիվ: Ֆիզիկական վարժությունների և սրտի առողջության միջև կապն արդեն վաղուց հայտնի է: Բայց Լոնդոնի համալսարանի փորձագետի կատարած վերջին հետազոտություններն ապացուցել են, որ ամբողջ հարցը հակազդեցության մեջ է, որը գալիս է ակտիվ ապրելակերպից: Հետազոտությունը երկարաժամկետ է եղել, դրա նպատակը ստիպելն էր մասնակիցներին իջնել անկողնուց և զբաղվել ակտիվ գործունեությամբ:
Արյան նմուշ վերցնելու արդյունքում պարզվել է, որ փորձի մասնակիցների մոտ բորբոքման մակարդակն ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր նախընտրել են պասսիվ կյանք վարել: