Բուդապեշտից ոչ հեռու բնակվող 39 և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: Տարիներ առաջ եղբայրների մայրը լքել է զավակներին: Այնուհետ նրանց մայրը դարձել է Հունգարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Մահվանից առաջ միլիոնատեր կինը հայտնել է, որ իր միակ ժառանգները երկու որդիներն են: Հունգարիայի սոցիալական կառույցների աշխատակիցները կապ են հաստատել ''բոմժ'' դարձած եղբայրների հետ: Շատ շուտով նրանք կստանան 111 միլիոն եվրո ժառանգությունը: