Այսօր 02.02.2025

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 24 » Բայց այդ օրը… ♥
17:05
Բայց այդ օրը… ♥

♥   Ճիշտ է, երգել այնքան էլ լավ չգիտեմ, բայց այդ օրը երգելու եմ… քեզ համար եմ երգելու, քեզ հետ եմ երգելու:

♥   Սիրում եմ լոգանք ընդունել, բայց այդ օրը գերագույն հաճույքով եմ ընդունելու:

♥   Բնական դեմք եմ սիրում, բայց այդ օրը make-up եմ անելու:

♥   Շորիկներ ու կաբլուկ այնքան էլ չեմ սիրում, բայց այդ օրը սիրո~վ եմ հագնելու:

♥   Հայրիկիս թևանցուկ արած եկեղեցի մտնել շա~տ եմ սիրում, բայց այդ օրը ավելի շատ եմ սիրելու:

♥   Միմյանց շա~տ-շա~տ ենք երդվել, բայց այդ օրը Աստծուն ենք երդվելու:

♥   Շատ ենք համբուրվել, բայց այդ օրվանը ամենաքաղցրն է լինելու:

♥   Սպիտակ աղավնիներ շա~տ եմ սիրում, բայց այդ օրը բա~ց եմ թողնելու:

♥   Հայկական պարեր շատ չեմ սիրում, բայց այդ օրը շա~տ եմ պարելու… շա~տ, մինչև ուժասպառ լինեմ :

♥   Քնել չեմ սիրում, բայց այդ գիշեր շուտ եմ քնելու, որ առավոտյան թարմ տեսք ունենամ:

♥   Փախչել սիրում եմ, բայց միայն քեզ հետ, ու հենց այդ օրը. այդ օրից եմ փախչելու, մարդկանցից եմ փախչելու:

♥Այդ օրը ես ամբողջովին սպիտակ եմ լինելու~… այդ օրը հարսանիքս է լինելու~ … այդ օրը այնքա~ն երջանիկ եմ լինելու…

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1076 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/2
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]