Այսօր 19.05.2024

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 16 » Արաբները ուղտի կաթից էքսկլյուզիվ շոկոլադ են պատրաստում
18:16
Արաբները ուղտի կաթից էքսկլյուզիվ շոկոլադ են պատրաստում

Արաբական Միացյալ Էմիրությունների մի կազմակերպություն և շոկոլադի հայտնի արտադրող ավստրիական մեկ այլ ընկերություն անսովոր արտադրանք՝ ուղտի կաթից շոկոլադ թողարկելու մասին պայմանագիր են կնքել: Շոկոլադը կպարունակի այլ բաղադրիչներ ևս՝ ընկույզ, մեղր, չրեր, բնական համեմունքներ,- գրում է rosbalt.ru-ն:

Արտադրողների խոսքով, ուղտի կաթը շոկոլադն անասելի օգտակար է դարձնում, քանի որ դրանում քիչ քանակությամբ ճարպեր և մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում: Այս շոկոլադը կարող են ուտել նաև շաքարախտով հիվանդները:

Ներկա դրությամբ ուղտի կաթից շոկոլադ սահմանափակ քանակությամբ է արտադրվում: Այն կարելի է ձեռք բերել ընդամենը մի քանի տեղից: Շոկոլադի գինը չի բարձրաձայնվում, սակայն այն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու աշխարհի ամենաթանկ շոկոլադը:

Աղբյուր`1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1353 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 4.5/10
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1. Admin (16.08.2012, 19:29) [Материал]
smile
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]